ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

«Կանաչ» նվերներ «ԷկոԽնձրիստանցիներին»

«Կանաչ» նվերներ «ԷկոԽնձրիստանցիներին»
15.11.2014 | 11:56

Վերամշակման համաշխարհային օրվա շրջանակում նոյեմբերի 15-ին ժամը` 19:00-ին Գրին Բին Կասկադ սրճարանում (Թամանյան 2) տեղի կունենա «Կանաչ» նվերներ «ԷկոԽնձրիստանցիներին» խորագրով միջոցառում: Այն կազմակերպվել է «ԷկոԽնձրիստան» էկոգյուղերի ցանցի նախաձեռնությոամբ: Միջոցառման ընթացքում ներկաները կծանոթանան նախաձեռնության նպատակներին և կատարվող աշխատանքներին, կմասնակցեն նշված գյուղերի երեխաների ձեռքով նկարված աշխատանքների ցուցահանդեսին: Համերգային ծրագրով հանդես կգան Լիլիթ Ռուշանյանը և Վահագն Ռաշը: «Գնելով մեկ բացիկ (արժեքը՝ 1000 դրամ) կամ մեկ կտորե տոպրակ (արժեքը՝ 2000 դրամ)` դուք կնվիրեք ևս մեկ կտորե տոպրակ այս գյուղերի ընտանիքներից որևէ մեկին»,- ընդգծում են միջոցառման կազմակերպիչները: Հավելենք, որ «ԷկոԽնձրիստան» էկոգյուղերի ցանցի մեջ ներառված են Արցախի 3 գյուղական համայնքների` Խնձրիստանի, Աստղաշենի և Պատարայի բնակիչները:

Դիտվել է՝ 2306

Մեկնաբանություններ